Եվրոպական ռեստորանները հաճախորդներին կտեղեկացնեն ուտեստի բաղադրության մասին

Հասարակական սննդի հաստատությունները այսուհետ պարտավոր են կատարել Եվրոպական միության որոշումը՝ հայտնելով հաճախորդներին, թե իրենց ճաշացանկի ուտեստներից որոնք են պարունակում ալերգեն: Նշված կանոնը չկատարելու դեպքում հաստատության նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ: Չկատարման համար տուգանքները կկազմեն  5 000-600 000 եվրո: Այս օրենքը հաստատվել է Եվրոպական միության կողմից դեռևս  2011 թվականի հոկտեմբերի 25-ին, սակայն ուժի մեջ  է մտել միայն այս տարվա դեկտեմբերի  13-ին:

Food Օրենքը պետք է հեշտացնի ալերգիկների համար  ուտեստի ընտրությունը. հայտնում է Hostel Tur-ը: Նախկինում  մարդիկ, ովքեր ալերգիա ունեն, օրինակ, գլյուտենի հանդեպ, կարող էին միայն կռահել, թե կա այն արդյոք ռեստորանային ուտեստում, թե ոչ: Այժմ վաճառքի համար նախատեսված բոլոր ապրանքների վրա պետք է լինի տեղեկատվություն դրանց բաղադրությունում 14 տեսակի հիմնական ալերգենների առկայության մասին: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր տեսքով: Սակայն, ալերգիկները մտավախություն ունեն, որ այս օրենքին կհետևեն միայն խոշոր ռեստորանները, փոքր բիզնեսի սեփականատերերը այդ մասին կարող են նույնիսկ ոչինչ չիմանալ:

You might also like