Vip-զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում է Իտալիան

Իտալիան գլխավորում է VIP-զբոսաշրջիկների նախապատվությունների ցանկը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից և Մալդիվներից: Այդպիսին են SLH (Small Luxury Hotels of the Words) ուսումնասիրության արդյունքները, որը կատարվել է 2015 թվականի Զբոսաշրջային  միջազգային բորսայի համար: Եթե երկու տարի առաջ  luxury  սեգմենտի հաճախորդների միայն 35%-ն էր կարողանում իրեն թույլ տալ տարեկան չորս ճանապարհորդություն, ապա այս տարի այդ ցուցանիշը աճել է մինչև 51%:

VIP

Այս ձեռքբերումը ոչ միայն արագ զարգացող Չինաստանի և Բրազիլիայի զբոսաշրջիկներինն է, այլև՝ Եվրոպայի մի քանի երկրների զբոսաշրջիկներինը, առաջին հերթին՝ Գերմանիայի և Միացյալ թագավորության: VIP-զբոսաշրջիկների սիրելի վայրերն են խոշոր քաղաքները՝ մշակույթի կենտրոնները, որտեղ կարելի է համատեղել բիզնեսը, թանկարժեք առևտուրը և հանգիստը հրաշալի Spa կենտրոններում: VIP-տուրիզմի տարբերակիչ առանձնահատկություններից են անհատական մոտեցումը և ամենախստապահանջ հաճախորդների պահանջները բավարարելու կարողությունը:

You might also like