AntiBud… Ու չմոռանաք թեյավճարը

Հաշված օրեր են մնացել, մինչև գրեթե բոլորիս կերակրացանկը դառնա միանման ու հասցվի` խոզի բդի, հնդկահավի (միգուցե հարավաֆրիկյան ջայլամի) մսի,մայրաքաղաքային և կրաբով աղցանների մարաթոնի ու տապակած «բլինչիկների» անսպառ շքերթի:

Այդ իսկ պատճառով առաջիկա օրերին առաջարկում եմ մաքսիմալ վայելել նախատոնաան ազատությունն ու այցելել քաղաքի լավագույն սրճարաններ…միգուցե դրանք ձեզ ոգեշնչեն ու այս նոր տարին ձեր սեղանը մետամորֆոզներ վերապրի 🙂


Louis Charden waitressՈւր գնալ?

Louis Charden-ի դրական տրամադրություն հաղորդող ինտերյերն ու համեղ կրուասանների բույրը հաստատ կապահովեն լավ օրվա սկիզբ:

Ինչ ուտելԿրուասսան

Ինչ խմել? Ամերիկանո, Կապուչինո, Մոկկա

Ուր գնալ? Crumbs the Bread Factory:

Պատկերացրու, որ ընկել ես մի մոլորակ, որտեղ ամեն ինչ խմորից է ու համեղ: Իսկ հիմա աչքերդ բացի ու քայլի դեպի Crumbs, որովհետև այդ մոլորակի ներկայացուցիչը մեր քաղաքում այս սրճարանն է:

Ինչ ուտել? Ֆլան, Լիմոնով տարտLemon Tart

Ինչ խմել? Crumbs’ թեյ (մեղր, նարինջ,  կոճապղպեղ)

Ուր գնալ? Le Petit Paris:

Փոքրիկ Փարիզում կարող ես հանգիստ առանձնանալ` միևնույն ժամանակ կապ պահպանելով քաղաքի, դրա անցուդարձի հետ, ու գիրք կարդալ, կամ ուղղակի խմել սուրճ ու պատկերացնել քեզ որևէ հին ֆրանսիական ֆիլմում:

Ինչ ուտել? Փոքրիկ Փարիզ, Շարլոտտ

Poqr Paris սրճարան  CԻնչ խմել? Սուրճ Վալերի, Փարաջանով, N5

Ուր գնալ? Impresso Coffee Shop

Մեծանալու լավագույն կողմերից կենսափորձն է, իսկ վատագույն կողմերից այն, որ գնալով ավելի քիչ ժամանակ ես ունենում անցկացնելու մոտիկ ընկերներիդ հետ: Նման պահերն ավելի անմոռանալի դարձնելու համար այցելեք քաղաքի ամենահանգիստ հատվածներից մեկում գտնվող Impresso սրճարանը:

Ինչ ուտել? Կապոկկոլո աղցան

Ինչ խմել? Toscana Rose Wine, Valdadige, Veneto

Malocco Gastro Cafe Dish Ուր գնալ? Malocco Gastro Cafe

Քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը` Կասկադը կարող է շատ հանգիստ դառնալ նաև ամենառոմանտիկը: Բավական է ընդամենը այցելել Malocco Գաստրո-կաֆե:

Ինչ ուտել? Հավ պրոշուտոյով ու պեստոյով

Ինչ խմել? Santa Carolina Reserva Cabarnet Sauvignon, Dona Paula Estate Malbec, Chateau Monte Christo 2007

Այսքան վայրեր այցելելուց հետո չմոռանաք ժպտալ ու շնորհակալություն հայտնել սպասարկող անձնակազմին ու …չմոռանաք թեյավճարը:

ֆոտոնախագիծ` «Ու չմոռանաք թեյավճարը»
Լուսանկարները` Դամիան Հովհաննիսյանի, Արթուր Ուստյանի, Էլլա Կանեգարիանի

You might also like