ԱՄՆ.Ամերիկացիների երկու երրորդը Սուրբ Ծննդյան տոներից հետո արձակուրդի կարիք է զգում

Princess Cruises-ը իրականացրել է հետազոտություն պարզելու համար, թե ինչպես են ամանորյա տոները ազդում մարդկանց վրա: Պարզվել է, որ կանանց ամանորյա տոները հոգնեցնում են ավելի շատ, քան տղամարդկանց: Կանանց վրդովվեցնում է այն, որ պետք է պատրաստեն տոնական ընթրիք և երեկույթ, իսկ տղամարդկանց՝ նվերների համար խանութ գնալը և անպետք իրեր նվեր ստանալը:

USA: Two-thirds of Americans need a vacation after Christmas

Ուսումնասիրությունը, որը անցկացվել է ամենամյա Relaxation Report-ի շրջանակներում, ցույց է տվել, որ ամանորյա տոները հարցման մասնակիցների մեծամասնության համար շատ բարդ ժամանակահատված են: Հարցերին պատասխանողների 61%-ը հայտարարել է, որ ամանորյա տոներից հանգստանալու համար կարիք ունի արձակուրդի, ընդ որում՝ նման հանգիստը պետք է  ավելի շատ կանանց  (65%), քան տղամարդկանց (56%): Հարցման մասնակիցներից գրեթե կեսի համար ամանորյա տոները սթրես են  (46%), և կրկին կանանց մոտ ավելի շատ (53%), քան տղամարդկանց (37%):

USA: Two-thirds of Americans need a vacation after Christmas

Կանայք սթրես են ապրում հատուկ ուտեստներ պատրաստելու (39%) և երեկույթ կազմակերպելու  (33%) անհրաժեշտությունից, իսկ տղամարդիկ՝ նվերներ գնելուց (41%), միջոցառումներին ներկա գտնվելուց (33%)  և անցանկալի նվերներ ստանալուց (17): Եվ մասնակիցների երկու երրորդից ավելին (69%) համաձայն է, որ հարազատներին ընդունելու անհրաժեշտությունը ծանր աշխատանք է:

You might also like