2015 թվականին Ձյան համաշխարհային օրը կդառնա հունվարի 18-ը

2012 թվականի ձմեռվանից Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)  նախաձեռնությամբ նշվում է Ձյան համաշխարհային օրը: Այս սեզոնին այն կանցկացվի հունվարի  18-ին՝ կիրակի օրը: Տոնի նպատակն է մեծացնել ձմեռային մարզաձևերի հանդեպ հետաքրքրությունը և ներգրավել երիտասարդներին ակտիվ կենսակերպին:

World Snow Day 2014

Այդ օրը անցկացվում են «ձյունե փառատոններ», որոնց ընթացքում երեխաները և մեծահասկաները կարող են մասնակցել լեռնային կամ խաչաձև դահուկասահքի, չմշկասահքի և  սնոուբորդի  տարբեր մրցույթների: Ընտրված ամսաթիվը՝ հունվարի վերջը, հնարավորություն  է տալիս ուշադրություն սևեռել լեռնադահուկային կենտրոններին ամանորյա արձակուրդների բարձր սեզոնին ավարտին:

In 2015, the World Day of snow will be held on January 18

Այս անգամ միջազգային նախագծին պատրաստ են աջակցել 38 երկիր՝ ներկայացնելով երկու հարյուրից ավել բազմազան միջոցառումներ: Առաջին անգամ տոնին կմասնակցեն  Մոնղոլիան և Չինաստանը, իսկ Հայաստանը, բաց թողնելով անցած տարվա տոնակատարությունը, 2015-ին որոշել է վերականգնել միջոցառումը:

In 2015, the World Day of snow will be held on January 18

You might also like