Երեքշաբթի առավոտյան Ժնևի միջազգային օդանավակայանը հանդիսավորությամբ ընդունել է տարվա 15-միլիոներորդ ուղևորին: Նա եղել է մի կին, ով ամուսնու և երկու երեխաների հետ թռչում էր Կանադա նշելու Ամանորը: Ընտանիքին տրամադրել են ոչ միայն VIP-սպասարկում, այլև՝ օդանավակայան են հասցրել լիմուզինով:
Օդանավակայանի շենքում հաջողակներին դիմավորել է տնօրեն Ռոբերտ Դայլոնը, ինչպես նաև՝ Պետական խորհուրդը և օդանավակայանի ներկայացուցիչ Պիեռ Մոդեն: Ըստ Ռոբերտ Դայլոնի՝ ելք կատարող 15-միլիոներորդ ուղևորը շատ կարևոր է Ժնևի միջազգային օդանավակայանի համար: 2013 թվականի ընթացքում Ժնևի օդանավակայանում հաշվվել է 14,4 միլիոն ուղևորի: Ընթացիկ տարվա ճշգրիտ տվյալները պարզ կլինեն միայն հունվարին: