Fetes des Lumieres-ը ամեն տարի անցկացվում է Լիոնում Աուրբ Ծննդյան նախօրեին, բայց այս անգամ, թերևս, այն ամենամաշստաբայինն է: Բացումը անող ֆրանսիացի նկարիչ Սևերին Ֆոնտեյնի և Philips-ի համատեղ աշխատանքը իրենից ներկայացնում է էլեկտրական լամպի տեսքով հսկայական ութսունմետրանոց ինստալացիա:
Կիկլոպյան լամպի մոտ տեղադրել են ևս ինը լուսավորված ապակե գմբեթներ, որոնք մեքենայի չափերի են: Incandescence անունը կրող լուսային շոուն տևում է վեց րոպե, որի ընթացքում հանդիսատեսը ծանոթանում է լույսի էվոլուցիայի պատմությանը:
Ծրագիրը զարգացման փուլում է եղել վեց տարի, և Ֆոնտեյնի խոսքերով, Philips -ի տեխնոլոգիաները հնարավորություն են տվել իրեն ուսումնասիրել և արտահայտել զգացմունքները լուսային էֆֆեկտրների օգնությամբ՝ աշխատելով ճառագայթների հետ այնպես, կարծես ստեղծում ես երաժշտական ստեղծագործություն: