Հայտնի է Եվրոպայի լավագույն Սուրբ Ծննդյան տոնավաճառը

Bеst European Destinatiоn մշակութային կազմակերպությունը հայտարարել է քվեարկության արդյունքները, որի ընթացքում ավելի քան 70 հազար ինտերնետ օգտատեր օնլայն ընտրել են մայրցամաքի լավագույն Սուրբ Ծննդյան տոնավաճառը:

Strasburg

Տոնավաճառները գնահատվել են մի քանի չափանիշներով՝ գնով, հայտնիությամբ և Սուրբ Ծննդյան ոգով: Մրցույթին մասնակցել են Եվրոպայի  15  գլխավոր տոնավաճառները:

Aachen

Քվեարկության արդյունքում պարզ է դարձել, որ Եվրոպայի լավագույն տոնավաճառը  2014 թվականին գտնվում է Ստրասբուրգում, այն ընտրել են հարցվողների գրեթե քառորդը: Երկրորդ տեղում հայտնվել է գերմանական Աախեն քաղաքի տոնավաճառը: Երրորդ տեղը բաժին է հասել Վիեննայի բազմաթիվ տոնավաճառներին:

Vienna

You might also like