Թերևս, գոյություն ունեցող բոլոր տեսակի զբոսաշրջիկներից կարելի է առանձնացնել մեկին, որոնց հետ ամենատհաճն է շփվելը. դա շրջապատում տեղի ունեցող ամեն ինչից մշտապես դժգոհող մարդիկ են: Եվ նման զբոսաշրջիկները հաճախ իրենց կարծիքով կիսվում են TripAdvisor կայքում: Կայքի խմբագիրները առանձնացրել են ամենամռայլ ճանապարհորդների կարծիքները, որոնք սիրով ներկայացնում ենք ձեզ:
1. Դա պարզապես հուշարձան է: Եվ ինչ-որ մեկը փռշտաց իմ սենդվիչի վրա: Դա ամենավատ ուղևորությունն էր իմ կյանքում: (Ազատության արձան, Նյու Յորք, ԱՄՆ);
2. Հետաքրքիր է, բայց ես ծախսեցի 9 ժամ ճանապարհի վրա, որպեսզի տեսնեմ կիրճ: Այն արժի առավելագույնս 2-ժամվա ճանապարհ: (Մեծ Կանյոն, Նևադա նահանգ, ԱՄՆ);
3. Ձանձրալի է: Իբրև թե հայտնի կառույց է, բայց այդքան տգեղ: (Կոլիզեյ, Հռոմ, Իտալիա);
4. Չնայած աբորիգենների հանդեպ մեծ հարգանքին՝ ժայռը գոյություն է ունեցել մինչև նրանց՝ Ավստրալիայում հայտնվելը: Հետևաբար, նրանց լեգենդը որևէ հմայք չի հաղորդում դրան: (Ուլուրու ժայռ, Ավստրալիա);
5. Մեկ խոսքով՝ հիասթափություն (Չինական Մեծ պատ, Չինաստան);
6. Մի ակնկալեք որևէ յուրահատուկ բան, որևէ գեղեցկություն, միայն ձանձրույթ: (Նիագարայի ջրվեժ, Օնտարիո, Կանադա);
7. Շոգ է և փոշոտ, իսկ կառույցը չափազանց հին է (Մեծ Սֆինքս, Գիզա, Եգիպտոս);
8. Ժամանակի անիմաստ կորուստ և ցավալի տեսարան: (Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան);
9. Այցելեք այնտեղ, բայց հաճույք դրանից չեք ստանա: (Էյֆելյան աշտարակ, Փարիզ, Ֆրանսիա);
10. Սովորական բետոնե սյուն: Բարձրանալով ամենավերևը՝ ոչինչ չես գտնում անելու և ստիպված ես լինում նորից ցած իջնել (Հիսուս Քրիստոսի հուշարձան, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա):