ВВС-ն թեմատիկ այգի կկառուցի Քենթ կոմսությունում

ВВС հեռուստաալիքը մտադիր է Մեծ Բրիտանիայում կառուցել թեմատիկ այգի Top Gear  շոուի և Պարոն Ոչ ոքի ու Շերլոկ Հոլմսի մասին  սերիալների սյուժեներով: Զբոսայգին կհայտնվի Սվանսկոմբում  (Քենթ կոմսություն)՝ որպես փարիզյան Դիսնեյլենդի բրիտանական պատասխան:

London Paramount Entertainment Resort

Նոր այգին, որի ատրակցիոնները ոգեշնչված կլինեն Paramount Pictures ստուդիայի ֆիլմերից և  ВВС ալիքի հեռուստաշոուիներից, կհայտնվի  2020  թվականին Անգլիայի հարավ-արևելքում և, նախնական հաշվարկներով կգրավի տարեկան շուրջ 15 միլիոն այցելուի: London Resort Company Holdings բրիտանական ընկերության տնօրեն Դեյվիդ Տեեստան հավաստիացրել է, որ նոր London Paramount Entertainment Resort  թեմատիկ այգում կհամատեղվեն Հոլիվուդյան կախարդանքը և բրիտանական մշակույթը:

London Paramount Entertainment Resort

ВВС -ի ղեկավարությունը դեռևս չի հստակեցրել հեռուստաշոուների ցանկը, որոնց սյուժեներով կստեղծվեն նոր այգու ատրակցիոնները: Բանակցությունները դեռևս վաղ փուլում են: Սակայն, ինչպես գրում է  The Telegraph պարբերականը, վստահ կարելի է ասել, որ  «Պարոն ոչ ոք»-ը կդառնա այգու առանցքային կերպարներից մեկ: ВВС այգու շուրջ կստեղծվի ամբողջական հանգստավայր՝ կինոթատրոններով, ռեստորաններով, աքվապարկով և հյուրանոցներով:

You might also like