Ռիո դե Ժանեյրոն ներկայացրել է նոր հավելված զբոսաշրջիկների համար, որը թարգմանում է ռեստորանների ճաշացանկը և օգնում զբոսաշրջիկներին ընտրել հարմար հաստատություն: Menu For Tourists հավելվածը վերացնում է լեզվական խոչընդոտները՝ օգնելով օտար երկրներից ժամանած հյուրերին հասկանալ տեղի բարերի և ռեստորանների ճաշացանկը: Menu For Tourists-ը ներկայացնում է մանրամասն ճաշացանկը պորտուգալերենով, անգլերենով և իսպաներենով, բայց կարելի է ավելացնել նաև այլ լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, ռուսերեն և իտալերեն: Հավելվածի կիրառման գործընթացը բավականին պարզ է: Նրա գործարկումից հետո գեոլոկատորը գտնում է մոտակա ռեստորանները: Այնուհետև մնում է միայն ընտրել լեզուն, որով ցանկանում եք կարդալ ճաշացանկը: Ռեստորանի մատուցողը, ով թաբլետում ունի նույն ճաշացանկից, կարող է հասկանալ, թե ինչ եք ուզում պատվիրել: Ինչպես գրում է eturbonews-ը՝ հավելվածը պաշտոնապես կսկսի գործել դեկտեմբերի 15-ից, բայց այնտեղ արդեն գրանցվել է Ռիո դե Ժանեյրոյի 60 ռեստորան: