ՀԱՀ-ի մայրաքաղաք Քեյփթաունը հայտնվել է զբոսաշրջիկների կողմից սիրված քաղաքների 2014-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Նման թոփ ցանկ կազմել է բրիտանական The Daily Telegraph պարբերականի խմբագրությունը կայքի ընթերցողների օնլայն քվեարկության միջոցով: Առաջատար եռյակում են հայտնվել կանադական Վանկուվերը և իտալական Վենետիկը: Ռուսական Սանկտ Պետերբուրգը 14-րդ հորիզոնականում է:
Ճանապարհորդների համար լավագույն քաղաքների թոփ-15-ը՝ ըստ The Daily Telegraph-ի ընթերցողների.
1. Քեյփթաուն (ՀԱՀ)
2. Վանկուվեր (Կանադա)
3. Վենետիկ (Իտալիա)
4. Սիդնեյ (Ավստրալիա)
5. Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)
6. Նյու Յորք (ԱՄՆ)
7. Տոկիո (Ճապոնիա)
8. Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)
9. Ֆլորենցիա (Իտալիա)
10. Հռոմ (Իտալիա)
11. Ստամբուլ (Թուրքիա)
12. Բարսելոնա (Իսպանիա)
13. Սևիլիա (Իսպանիա)
14. Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
15. Կրակով (Լեհաստան):