Չե Գևարայի կրտսեր որդին ստեղծել է զբոսաշրջային ընկերություն, որն առաջարկում է բայք-տուրեր Կուբայով: Էռնեստո Չե Գևարան ստեղծել է La Poderosa Tours-ը, որը առաջարկում է զբոսնել Harley-Davidsons ընկերության մոտոցիկլետներով երկու երթուղիներով՝ հայտնի հեղափոականի հետնորդի հետ:
La Poderosa Tours-ը առաջարկում է երկու երթուղի՝ Fuser 1 և Fuser 2, որոնք անցնում են Չե Գևարայի ռազմական փառքի վայրերով և պատմական տեսարժան վայրերով. գրում է The Telegraf-ը:
Տուրերը ներառում են այցելություն Չե Գևարային նվիրված փոքրիկ Comandancia del Che թանգարան, որը գտնվում է Հավանա նավահանգստի 18-րդ դարի ամրոցում, որտեղ եղել է հրամանատարի շտաբը, և Սանտա Կլարայում գտնվող Չեի դամբարանը: