Ramada Downtown Dubai հյուրանոցը հրավիրում է նշել Սիրահարների տոնը

Դուբայի կենտրոնում տեղակայված Ramada Downtown Dubai հյուրանոցը բոլոր սիրահարներին հրավիրում է անցկացնել անմոռաց պահեր Սուրբ Վալենտինի տոնի առթիվ: Ramada Downtown Dubai հյուրանոցը, որը գտնվում է Դուբայի ամենահեղինակավոր և աշխույժ թաղամասում, պատրաստել է հատուկ «ռոմանտիկ»  առաջարկություն սիրահարված զույգերի համար:

Ծառայությունների փաթեթը, որը արժե 999  դիրհամ (273 ԱՄՆ դոլար), ներառում է մեկ գիշեր կիսալյուքս համարում, որտեղից բացվում է տեսարան դեպի աշխարհի ամենաբարձրահարկ կառույցը` Բուրջ Խալիֆա աշտարակը, և հայտնի պարող շատրվանները, երեք ուտեստներով ընթրիք «Օրխիդեա» ռեստորանում (Orchid Restaurant)  և առավոտյան նախաճաշ: Բոլոր հյուրերին, ովքեր կամրագրեն կիսալյուքս համարը,  համարում կսպասվի հաճելի անակնկալ հյուրանոցի կողմից` մի տուփ շոկոլադ և ծաղկեփունջ:

Ramada Downtown Dubai նաև առաջարկում է հաճելի ժամանակ անցկացնել  հյուրանոցի ռեստորանում: 180 դիրհամով  ( 49 ԱՄՆ դոլար) այստեղ կարելի է համտեսել այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են սաղմոնի ֆիլե սերուցքային սոուսով, կծու սոուսով տավարի սթեյք, ելակով չիզքեյք, վանիլային պաղպաղակ և առանց ալկոհոլի ելակի գինի:

You might also like