Դեկտեմբերի 7-ին Վենետիկը սկսում է սուրբծննդյան արարողությունների շարքը: Այս տարվա գլխավոր նորությունը տոնածառի՝ Սան Մարկո հրապարակ վերադարձն է և Սուրբ Ծնունդի տոնակատարությանը նվիրված երկու կրոնական երթերը, որոնք կանցկացվեն Գրանդ ջրանցքի վրա: Նավակների շարասյունը, որոնց վրա կլինի մանկական երգչախումբ, կհասնի Ռիալտո ձկան շուկա, որտեղ նրանց կսպասեն արհեստավորների հին հագուստով մարդիկ և հրեշտակների հագուստով երեխաներ: Նրանք բոլորը իրենց նվերները կմատուցեն փոքրիկ Հիսուսին: Այս ներկայացումը, որը ավանդական իտալական «կենդանի» մսուրի վերարտադրումն է, ավարտվում է մանկական և մեծահասակների երգչախմբի համերգով: Բացի կրոնական ջրային երթից, այս տարի, ի ուրախություն տեղաբնակների և զբոսաշրջիկների, Կամպո Սան Պոլո հրապարակում կգործի սահադաշտ (դեկտեմբերի 6-ից փետրվարի 17-ին):