Սինգապուրի օդանավակայանի մոտ «Թանկարժեք քար» կհայտնվի

AirportՍինգապուրի Չանգի օդանավակայանը սկսել է կառուցել մեծ համալիր, որը կդառնա մեծ թվով մանրածախ խանութների ցանց, ինչպես նաև՝ կառաջարկի բազմաթիվ ծառայություններ ուղևորների և զբոսաշրջիկների համար: Առաջին քարի տեղադրման հանդիսավոր արարողությանը առաջին անգամ ներկայացվել են շենքի դիզայնը և ճարտարապետությունը: Airport«Թանկարժեք քարը» կհայտնվի Չանգի օդանավակայանի Տերմինալ  1-ի առջև 2018 թվականի վերջին և կդառնա համաշխարհային տուրիզմի կարևորագույն կետերից մեկը: Համալիրի դիզայնը մշակել է ճարտարապետ Մոշա Սաֆդին, ում ղեկավարությամբ կառուցվել է Սինգապուրի կենտրոնում գտնվող  հայտնի  Marina Bay Sands հյուրանոցը: Նոր շենքը կունենա 10  հարկ, որոնցից հինգը նախատեսված է կառուցել գետնի տակ: «Թանկարժեք քարի» ընդհանուր մակերեսը կլինի 134  հազար քառակուսի մետր:

You might also like