Իսպանիա. Ժիրոնան զբոսաշրջիկների համար կանցկացնի «ամեն ինչ 10 եվրո» ակցիան

Ժիրոնայում հունվարի 14-ին և  15-ին կանցկացվի «Ժիրոնա 10» անվանումը կրող պրոմո-ակցիա: Քաղաքի ավելի քան 20 հյուրանոցներում ցանկացողներին կառաջարկվեն շուրջ  1 000 համար: Քաղաքի հյուրերը 10 եվրոյով կարող են ապրել ցանկացած  հյուրանոցում, որտեղ բնակիչներին կտրվի «ամեն ինչ ներառյալ»-ի  կապույտ թևնոց: Ժիրոնայի 40  և նրանից դուրս գտնվող 10 ռեստորաններում կառաջարկվի 10 եվրոյանոց մենյու:

Բացի այդ, հնարավոր է անվճար այցելել բոլոր թանգարանները, արաբական բաղնիքները, ինչպես նաև`  հյուրերը կարող են օգտվել  10% զեղչից քաղաքի բոլոր խանութներում, որոնք բաց կլինեն մինչև երեկոյան 10-ը:

Այս միջոցով Ժիրոնայի Հյուրանոցային բիզնեսի ասոցիացիան, քաղաքի քաղաքապետի աջակցությամբ, ցանկանում է առաջ մղել քաղաքը տուրիստական շուկայում և հարմարվել ներկա տնտեսական իրավիճակին: Այս գովազդային քարոզարշավի կազմակերպիչները չեն բացառում  հետագայում նրա կրկնությունը: Ստեղծվել է նույնիսկ հատուկ «Ժիրոնա 10» ծրագիրը Iphone-ի և  Android-ի համար, որի միջոցով կարելի է հետևել բոլոր ակցիաներին և նորություններին:

You might also like