Ֆիննական թանգարանը հրավիրում է ցուցահանդեսի մերկ

Ժամանակակից արվեստի յուրիօինակ ցուցադրություն է անցկացվում այս օրերին Ֆինլանդիայի Պորի քաղաքի գեղարվեստական թանգարանում: Live & Dead Art  օրիգինալ ցուցահանդեսը ներկայացնում է T.E.H.D.A.S նկարիչների միությունը, որը հայտնի է իր համարձակ լուծումներով:

Pori Art Museum

Ցուցահանդեսին կարելի է այցելել մինչև հունվարի կեսը, բայց մոտ ժամանակներս՝ դեկտեմբերի 11-ին, նրա շրջանակներում կանցկացվի հետաքրքիր ակցիա: Ցուցանմուշները կարելի է դիտել անվճար, բայց պարտադիր պայման է  մերկ լինելը: Միջոցառման նպատակն է մաքրել մտքերը արվեստի հետ հանդիպումից առաջ: «Եկեք թանգարան մինչև նրա փակվելը, հանեք հագուստը, թողեք իրերը և խորասուզվեք ցուցահանդեսի աշխարհ մերկ, միայն ու միայն մերկ: Ոչ մի տեսախցիկ»,- մեջբերում է կազմակերպչի խոսքը Fontanka.fi-ն:

You might also like