Instagram-ը անվանել է տարվա ամենահայտնի գեոթեգերը

Instagram սոցիալական ցանցը հրապարակել է տվյալներ 2014 թվականի ամենամահայտնի գեոթեգերի մասին: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Դիսնեյլենդը, որը գտնվում է Կալիֆորնիայում: Երկրորդ տեղում հայտնվել է Դոջեր մարզադաշտը  (Լոս Անջելես), երրորդում՝ Թայմս Սքուերը:

Instagram named the most popular geotags year

Ըստ Instagram-ի 2014 թվականի ամենահայտնի գեոթեգերի տասնյակը ունի հետևյալ տեսքը.

1. Դիսնեյլենդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
2. Դոջեր մարզադաշտ, Լոս Անջելես, ԱՄՆ
3. Թայմս Սքուեր, Նյու Յորք, ԱՄՆ
4. «Սիամ Պարագոն» առևտրի կենտրոն, Բանգկոկ, Թայլանդ
5. Գորկու անվան հանգստի և կուլտուրայի կենտրոնական պարկ, Մոսկվա, Ռուսաստան
6. Լուվր, Փարիզ, Ֆրանսիա
7. Կարմիր հրապարակ, Մոսկվա, Ռուսաստան
8. Մեդիսոն սքուեր գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ
9. Յանկի մարզադաշտ, Նյու Յորք, ԱՄՆ
10. The Dubai Mall, Դուբայ, ԱՄԷ

Instagram named the most popular geotags year

Բացի այդ, ծառայությունը հրապարակել է թանգարանների գեոթեգերի ցուցակը, որոնք Instagram-ի օգտատերերը առավել հաճախ են օգտագործել այս տարի: Առաջին տեղը զբաղեցրել է Լուվրը, նրան հետևել են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը և Մետրոպոլիտեն թանգարանը: Ցանկի հինգերորդ տեղում գտնվում է Էրմիտաժը:

Instagram named the most popular geotags year

You might also like