Ամերիկյան JetBlue լոու-քոսթը Գոհաբանության օրը համեմատել է իր A320 ինքնաթիռը հնդկահավի հետ, որը ԱՄՆ-ում համարվում է տոնի խորհրդանիշը: Օրինակ, ինչպես նշում են ավիաընկերությունում, JetBlue-ի ինքնաթիռը մեծ թռչուն է՝ ծնունդով Ամերիկայից և Կարիբյան ավազանից, և պատկանում է Airbus կամ Embraer դասին:
Այն քնում է օդանավարաններում և կշռում է 205 000 ֆունտ: Այս թռչունին կարելի է տեսնել երկնքում ամբողջ տարին: Ի տարբերություն А320-ի՝ հնդկահավը, թեև ծագումով Ամերիկայից է, բայց պատկանում է Meleagris ցեղատեսակին: Այս թռչունները քնում են բնում և կարող են կշռել 25 ֆունտ: Հայտնի են նրանով, որ հատուկ ձայն են արձակում՝ կարկաչում են:
Նրանց վրա ուշադրություն են դարձնում տարվա մեջ միայն մեկ շաբաթ և, ի տարբերություն А320-ի, հնդկահավերը հարմար չեն բուսակերներին: Ավիաընկերությունը նաև շնորհակալություն է հայտնել ուղևորներին, որ նրանք թռիչքի պատճառ են հանդիսանում՝ անկախ նրանից, թե որ թռչունին են նախընտրում: