Բելգիա. Բրյուսելի ճեմուղիները ամռանը կդառնան հետիոտնային

 BrusselՀաջորդ ամառվանից սկսած՝ Բրյուսելի կենտրանական զբոսայգին կդարձնեն բացառապես հետիոտնային տարածք: Քաղաքական գործիչները խոստանում են դիտարկել և ընդունել ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր պլան: Նոր երթուղիները կանդրադառնան նաև հասարակական տրասպորտին: Քաղաքի կենտրոնում երթևեկության վերակազմակերպման նոր նախագիծը արդեն ներկայացվել է քաղաքապետարան: Քաղաքի այն հատվածում, որտեղ հետիոտնային գոտի կկազմակերպվի միայն մասամբ, հատուկ ուշադրություն կդարձնեն խցանումների խնդրի լուծմանը. հայտնում է La Libre-ն: Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական ճեմուղիներում մեքենայից ամբողջական հրաժարումը սկզբում կներդրվի փորձնական ռեժիմում: Մեկնարկը կտրվի արդեն այս ձմռանը:

You might also like