Վերանորոգումից հետո այս ամսվա սկզբին բացված Թաուերի կամուրջը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, բախվել է առաջին խնդրին՝ կոտրված ապակե հատակին:
Այցելուներից մեկը գարեջրի շիշը գցել է 500-կիլոգրամանոց ապակյա ծածկի վրա, որից ճաք է առաջացել: Ապակու վիճակը ավելի է բարդացել, երբ նրա վրայով անցել է բարձրակրունկներով մի կին:
Ներկայումս այդ հատվածը շարունակում է բաց մնալ, քանի որ, ըստ նախագծողների, այցելուների անվտանգությանը ոչինչ չի սպառնում: