Pier 55 այգին Ստորին Մանհեթենում կպատկանի Դիլեր-Ֆյուրստենբերգ ընտանիքին:
Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը և նրա ամուսինը՝ միլիարդատեր Բարրի Դիլլերը, կյանքի կկոչեն Pier 55 կղզի-պարկի նախագիծը: Ըստ մտահաղացման՝ այն պետք է կառուցվի լքված նավամատույցում մի քանի հարյուր բետոնե հենքերի վրա: Հարթակի մակերեսը կլինի 1 հեկտար:
Դիլեր-Ֆյուրստենբերգ ամուսինները մտադիր են ծրագիրը իրականացնել` առանց տեղական իշխանությունների օգնության: Ըստ նախնական հաշվարկների՝ շինարարությունը կարժենա մոտ $170 միլիոն դոլար: Այգու տարածքը կունենա նաև համերգային հրապարակ և հանգստի գոտի: Այգու բացումը նախատեսված է 2016 թվականին: