Զբոսաշրջիկներին կսովորեցնեն ճիշտ խմել տեկիլան

2015 թվականին Մեքսիկայում մեկնարկում է իր զբոսաշրջային հնարավորությունները  խթանող ակցիա: Ինչպես հայտնել են Մեքսիկայի Զբոսաշրջային քարտուղարության ներկայացուցիչները՝ ծրագրի շրջանակներում աշխատանքներ կտարվեն տեկիլայի խթանման համար՝ որպես տեղական մշակույթի բազմազանության արտացոլում:

Tequila

Ընդ որում, խմիչքի ժողովրդականացումը կլինի ոչ միայն համտեսումների, այլև՝ տարբեր ֆոտոցուցադրությունների, սեմինարների և կոնֆերանսների միջոցով, որտեղ զբոսաշրջիկներին կպատմեն ամեն ինչ տեկիլայի պատմության, և հետևաբար՝ երկրի պատմության մասին: Այս նախագծի հիմնական կատարողներից մեկը կդառնա Սանտյագո դե Տեկիլայի քաղաքապետարանը: Այն հայտնի է երկրում և աշխարհում՝ որպես կապույտ պերճածաղկի ծննդավայր և 100%-անոց խմիչքի արտադրության հիմնական կենտրոն:

Tequila

Բացի այդ, քաղաքի իշխանությունները աշխատանքներ են նախատեսում օտաերկրյա զբոսաշրջիկների հոսքի ավելացման ուղղությամբ: Այս ուղղությամբ արդեն ներդրվել է  30 միլիոն պեսո, սպասվում է ևս 40  միլիոն պեսոյի ներդրում:  Նախագծով հետաքրքրված են նաև մասնավոր ներդրողները: Tequila Cuervo ընկերությունը մտադիր է ֆինանսավորել հինգաստղանի հյուրանոցի, մշակութային և կոնֆերանս  կենտրոնների, ճոպանուղու  շինարարությունը Սանտգյագո դե Տեկիլայում:

You might also like