Հայտնի մարզիկները որոշել են աշխատել «զբոսաշրջային» մարզիչ

Ցանկանո՞ւմ եք սովորել լողալ այնպես, ինչպես՝ Գեմմա Մենգուալը, խաղալ  թենիս Ալեքս Կորետխայի հետ կամ գոլֆի մարտահրավեր նետել Պաուլո Մարտիին: Այժմ դա հնարավոր է դարձել: Բարսելոնայում հայտնվել է նոր ակցիա՝ «Barcelona Sports Trips» (BST), որը զբոսաշրջիկներին, անհատներին և կազմակերպություններին  առաջարկում է անհատական վարպետության դասեր համաշխարհային մակարդակի իսպանացի մարզիկների հետ: Հիմնական խնդիրը, որ իրենց առջև դրել են օրիգինալ նախագծի հեղինակները, որակյալ նոր արտադրանքի ստեղծումն է, որը կմիավորի սպորտը և տուրիզմը:Barcelona Sports TripsԱկցիայի հեղինակներից մեկի՝ մարզիկ Սերժ Կորետհայի  խոսքերով՝ արդեն հաջորդ տարի BST-ն հուսով է ինքնահատուցել ներդրումները երկու միլիոն  եվրո եկամուտով: Ղեկավարների մտահաղացմամբ՝ «Barcelona Sports Trips»-ը կներկայացնի թեմատիկ ծառայությունների լայն տեսականի. սկսած Բարսելոնայի լավագույն մարզական և առողջարանային կենտրոններ այցելություններից, մինչև՝ համաշխարհային չեմպիոնների հետ անհատական պարապմունքները: Կախված հաճախորդների նախասիրություններից՝ սպորտա-տուրիզմային փաթեթի արժեքը կտատանվի 3 000- 7 000 հազար եվրոյի սահմաններում: Զարմանալի չէ, որ, որպես իր հիմնական թիրախային լսարան,  BST-ն ակնկալում է գրավել հարուստ զբոսաշրջիկների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, ինչպես նաև՝ տարբեր գործուղումների և միջազգային կոնգրեսների կազմակերպիչներին:

You might also like