Աշխարհի շոփինգ-փողոցների լավագույն տասնյակը

CNN-ը  ներկայացնում է աշխարհի լավագույն  առևտրական փողոցները: Ըստ Փարիզի խորհրդատվական ընկերության տվյալների` աշխարհի ընդամենը 30  փողոցները կարող են համարվել  «շոփինգային դրախտավայր»: Մասնագետները գնահատել են ըստ սպասարկման որակի, ծառայությունների, խանութների, ռեստորանների և այլ վայրերի այցելությունների բոլոր 30 փողոցներում: Այսպիսով, ահա լավագույն տասնյակը, որտեղ անակնկալները անխուսափելի են: Պարզվում է, որ շոփինգը Սինգապուրում ավելի լավ է, քան Փարիզում կամ Լոնդոնում:

Աշխարհի շոփինգ-փողոցների լավագույն տասնյակը.

1.Orchard Road,Սինգապուր. Orchard Road փողոցը անվանել են «բազմաթիվ խանութներով լայն և մաքուր փողոց»: Զբոսաշրջիկները կարող են մեկ օրում այցելել 22 հսկա խանութներ:

2. Avenue de la Liberté, Լյուքսեմբուրգ:

3. PC Hoofstraat, Ամստերդամ. PC Hoofstraat-ը  անվանել են հանգիստ և հյուրընկալ թաղամաս` լի խանութներով:

4. Bagdat Avenue, Ստամբուլ. Bagdat Avenue-ն համարվել է լավագույնը «բազմագույն բնապատկերների, վաճառատների և ջրավաճառների համար»:

5. Oscar Freire, Սան Պաուլո. շքեղ շոփինգի վայր և  չզարմանաք, եթե մտնելով խանութ, ձեզ առաջարկեն սուրճ կամ մեկ գավաթ շոմպայն:

6. George Street, Սիդնեյ. George Street փողոցում նորաձևության սիրահարները բացի առևտրի կենտրոններից կարող են նաև գտնել մի շարք բուտիկներ և սրճարաններ:

7. Mariahilferstrasse, Վիեննա. 1.8 կմ երկարությամբ Mariahilferstrasse փողոցը գեղեցկությամբ համարվում է երրորդը աշխարհում: Այստեղ տեղակայված են մի շարք պատմական կառույցներ:

8. Avenue Louise, Բրյուսել. որքան էլ, որ զարմանալի հնչի, բայց այս խանութներով լի փողոցում հնարավոր է հանգստանալ, մթնոլորտ այստեղ խաղաղ է. գուցե պատճառն այն է, այն գտնվում է Jardin Du Roi թագավորական գեղատեսիլ այգու հարևանությամբ:

9. Ginza Line, Տոկիո. Ginza-ում կարելի է զգալ կյանքի իրական, զարմանալիորեն արագ ռիթմը:

10. Bond Street, Լոնդոն

Եվս 20 առևտրային լավագույն փողոցներ.

11. Aleksanterinkatu, Հելսինկի
12. Passage Victor Emmanuel, Միլան
13. Strøget, Կոպենհագեն
14. Wangfujing Avenue,Պեկին
15 Alvear, Բուենոս Այրես
16. Champs Elysées, Փարիզ
17. Drottninggatan, Սթոքհոլմ
18. Apgujeong-dong, Սեուլ
19. Karl Johan, Օսլո
20. Calle Serrano, Մադրիդ
21. Friedrischstrasse,Բեռլին
22. Ulica Florianska, Կրակով
23. Nevsky Prospekt, Սանկտ Պետերբուրգ
24. Ermou Street, Աթենք
25. Rue Ste Catherine, Մոնրեալ
26. 5th Avenue, Նյու Յորք
27. Avenida de la Libertad, Լիսաբոն
28. Rue du Rhône, Ժնև
29. Des Voeux Road, Central, Հոնգկոնգ
30. Linking Road, Bandra, Մումբաի

You might also like