Հույն ընտանի կենդանիները այժմ կարող են անվախորեն վայելել ծովային լողը սեփական լողափում: Մարկոպուլո (Արևելյան Ատիկա,Աթենքից մի քանի կմ հեռավորության վրա) շրջանի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Պորտու Ռաֆտիի Վուրլեզա շրջանում լողափ հատկացնել ընտանի կենդանիների լողի համար և նշագծել այն հատուկ նշաններով՝ տեղեկացնելով ինչպես շների տերերեին, այնպես էլ՝ «ավանդական» լողորդներին:
Նման որոշում կայացվել է համաատասխան դիմումից հետո, որը Կենտրոնական նավահանգստային վարչությունը ներկայացրել է Քաղաքային խորհրդին: Մոտ ապագայում Նավագնացության և Էգեյան ծովի նախարարությունը կպատրաստի և կթողարկի ընդհանուր նավահանգստային կանոններ, որտեղ կնշվեն ծովային շրջանները, որտեղ կթույլատրվի կենդանիների լողը: Այս որոշումը հատկապես հաճելի է, չէ որ այն վերաբերմունքը, որ մենք ցույց ենք տալիս կենդանիներին, ցույց է տալիս մեր քաղաքակրթության և դաստիարակվածության մակարդակը: