Չնայած իր չափսերին՝ ընդամենը կես քառակուսի կիլոմետր տարածք, կղզյակը հայտնի է կատուների սիրահարների շրջանում, չէ որ այն խիտ բնակեցված է փափկասուն կենդանիներով: Կղզում կա ավելի քան 100 տարբեր ցեղատեսակի կատուներ, որոնք շատ ծույլ են, որն էլ լավագույնն է կատուների ավանդույթների մեջ: Կենդանիների քանակը տպավորիչ է, հաշվի առնելով, որ կղզու մշտական բնակիչների քանակը 17-ն է:
Նրանց միջին տարիքը կազմում է 50-80 տարեկան, իսկ եկամուտը ստանում են ձկնորսությունից:
Կղզին ոչ միշտ է հայտնի եղել որպես «Կատվի դրախտ»: Աոշիմու առաջին բնակիչները եկել են մոտավորապես 380 տարի առաջ. այստեղ հնարավոր էր սարդինայի հիանալի որս կատարել: Կատուները բերվել են մկների որսի նպատակով, որոնք մշտապես կռծում էին ձկնորսական ցանցերը: Կղզու բնակիչների քանակը 1955 թվականին հաշվառվել է 798 մարդ:
Ժամանակի ընթացքում մարդկանց քանակը կրճատվել է, սակայն կատուների պոպուլացիան միայն բազմապատկվել է: Այժմ, հիմնականում շնորհիվ ինտերնետի, կղզու տիպիկ տեսարանը պատճառ է դարձել զբոսաշրջիկների հոսքի, որոնք խաղում են կատուների հետ և լուսանկարվում փափկասուն և մի քիչ էլ ծույլ կենդանիների հետ: Սակայն կատուների ընտանքին հատկացված ուշադրությունը ոչ միայն չի վնասում կղզուն, այլև՝օգնում է կղզու թույլ տնտեսությանը: