Ի՞նչ է պետք հիշել, որպեսզի փոքրիկի հետ թռիչքը դժողքի չվերածվի ամբողջ ինքնաթիռի համար (Մաս 1)

Երեխաների հետ ճանապարհորդությունը կարող է իսկական մարտահրավեր լինել, իսկ նորածնի հետ՝ մեծ բարդության մարտահրավեր: Սակայն, եթե դրան լավ պատրաստվել, ամեն ինչ կանցնի շատ ավելի հեշտ: Ահա 7  խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել երկար թռիչքը փոքրիկ ուղևորի հետ:

1. Ճիշտ ընտրեք թռիչքի ժամը
Ամենից քիչ փոքրիկները անհանգստացնում են ծնողներին և շրջապատող մարդկանց, երբ քնած են: Այդ պատճառով ճիշտ ընտրեք թռիչքի ժամը՝ ելնելով նրանց սովոր  (պարտադիր չէ, որ այն հարմար լինի նաև ձեզ) քնի ժամից: Իդեալական իրավիճակում երեխան կարող է քնել նույնիսկ ամբողջ թռիչքի ընթացքում: Դա ձեր «Ա» պլանն է, դուք պետք է առավելագույն ջանքերը գործադրեք այն իրականացնելու համար և ճիշտ ընտրեք թռիչքի ժամը:

Baby on board

2. Ընտրեք տեղը ռազմավարորեն ճիշտ
Ավիաընկերությունների մեծամասնությունում մինչև երկու տարեկան երեխաների թռիչքը անվճար է, եթե նրանք թռչում են ծնողների գրկում: Սակայն, թե ֆինանսները թույլ են տալիս, խորհուրդ է տրվում փոքրիկի համար գնել առանձին տոմս և թռչել մանկական աթոռակով: Բայց եթե դա տարբերակ չէ, ապա պետք է «աշխատել» տեղերի հետ: Նախ ընտրեք նստատեղերի միջև հնարավորինս մեծ հեռավորությամբ տեղեր: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ խոշոր ավիաընկերությւոններից շատերը առաջարկում են պատվիրել օրորոց, որը ամրացվում է օդանավի միջնորմերին: Մենք խորհուրդ ենք տալիս ոչ միայն նախապես զանգահարել և պատվիրել այն, այլև՝ թռիչքից առաջ հիշեցնել, որ դու նման պատվեր եք կատարել: Միևնույն ժամանակ, ձեզ չի կարելի ուշանալ: Թռիչքից անմիջապես առաջ հարցրեք բորտուղեկցորդներին, թե կան արդյոք ինքնաթիռում ազատ տեղեր: Ձեր բախտը կարող է բերել: Վերջին տարբերակով, եթե դուք թռչում եք երկուսով  (պլյուս երեխան), ամրագրեք տեղերը այնպես, որ ձեր նստատեղերի միջև մնա ազատ տեղ, որը կարող է և այդպես էլ ազատ մնալ: Կամ եթե անգամ այնտեղ մարդ նստի, նա հաստատ կհամաձայնվի փոխել իր տեղը ձեզնից մեկի հետ:

Baby on board

3. Չմոռանաք մանկասյլակի կամ կենգուրու-պայուսակի մասին
Եթե դուք մեկնում եք «հարազատ» օդանավակայանից և ձեզ ճանապարհում են, ապա իմաստ ունի ձեզ հետ վերցնել երեխայի մանկասայլակը: Եվ անկասկած ցանկացած դեպքում պետք է ձեզ հետ վերցնեք (եթե չունեք, գնե′ք) կենգուրու-պայուսակ փոքրիկի համար: Մեծ միջազգային օդանավակայաններում հաճախ անցումները լինում են բավականին երկար, և դուք չեք ցանկանա ձեռքերի վրա տանել երեխային, հատկապես, որ ձեզ հետ ունենաք այլ ուղեբեռ ևս:

Baby on board
4. Պատրաստ եղեք արտակարգ իրավիճակի թռիչքի ընթացքում
Տակդիրներ, լրացուցիչ հագուստ, խաղալիքներ, մանկական ծրագրեր պլանշետում. այս ամենը պետք է լինի ձեռքի տակ: Դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած անսպասելի իրավիճակի և պատրաստ լինեք փոխել ոչ միայն փոքրիկի հագուստը, այլև՝ գուցե նաև ձերը: Դուք պետք է միշտ պատրաստ ունենաք պլան «Բ»-ն:

Baby on board

Շարունակելի…

You might also like