ԵՄ-ի ամենածանրաբեռնված մետրո է ճանաչվել Փարիզի մետրոպոլիտենը: Ըստ վիճակագրության՝ ամեն տարի մետրոյի ծառայություններից օգտվում է ավելի քան 1,5 միլիարդ փարիզեցի կամ ֆրանսիական մայրաքաղաքի հյուր:
Սակայն, եթե խոսենք համաշխարհային ռեյթինգի մասին, ապա Փարիզի մետրոն ծանրաբեռնվածությամբ զբաղեցնում է միայն իններորդ տեղը, իսկ մոսկովյանը հայտնվել է առաջատարների հնգյակում: Մասնագետները նաև գնահատել են մետրոյի մասնաճյուղերի երկարությունը աշխարհի տարբեր քաղաքներում:
Այդ ցուցանիշով Եվրոպայում առաջատար է դարձել Լոնդոնի մետրոպոլիտենը, որի համակարգը ներառում է 400 կիլոմետրից ավել երկաթուղային գիծ: