Չեխիայի մայրաքաղաքում կտեղադրվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ տոնածառը, որը կազմված կլինի Lego հայտնի կոնստրուկտորի երկու հարյուր հազար կտորներից:
5,2 մետր բարձրությամբ յուրօրինակ տոնածառի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 18-ին Centrum Černý Most առևտրի կենտրոնում: Բացման արարողությանը կմասնակցի չեխ դահուկորդ, 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մարտին Կոուկալը: Բացման օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել տոնածառի զարդարմանը Lego-ի հատուկ ամանորյա հավաքածուի կտորներով:
Ավելի քան 100 կրոն Lego կտորներ գնելու դեպքում ամանորյա հավաքածուն կտրվի անվճար Bambule խաղալիքների խանութից, որը գտնվում է առևտրի կենտրոնում: Երեխաների համար նոյեմբերի 15-ի համար պատրաստվել է հատուկ ուղեկցող ծրագիր, կգործեն Lego-ի ստեղծագործական արհեստանոցները: