Ֆրանսիացի զբոսաշրջիկները «շուրջերկրյա» ճանապարհորդություն են կատարել ռեկորդային ժամկետում

Ֆրանսիացիների խումբը կապիտան Լոիկ Պեյրոնի գլխավորությամբ  արժանացել է Ժյուլ Վեռնի մրցանակին զբոսանավով աշխարհի ամենաաարգ ճանապարհորդության համար: Շուրջերկրյա նավարկությունը հաջողվել է կատարել  45 օր, 13 ժամ եւ 42 րոպե ժամկետում: Հաղթողների մեծարման արարողությունը կատարվել է Ֆրանսիայի Ատլանտյան ափի Բրեստ քաղաքի նավահանգստում: Անձնակազմին դիմավորել են առագաստանավային սպորտի բազմահազար սիրահարներն ու Սպորտի նախարար Դավիդ Դույեն: Ընդհանուր առմամբ` ծովագնացները հաղթահարել են ավելի քան 21 հազար ծովային մղոն  (Մեկ ծովային մղոնը հավասար է  1.85 կմ-ի):

Հայտնի աշխարհագրագետի, գրողի և «80 օր աշխարհի շուրջը» վեպի հեղինակի հիշատակին նվիրված  մրցույթը Ֆրանսիայում անցկացվում է 1990-ական թվականների սկզբից: Ժյուլ Վեռնի մրցանակը շնորհվում է այն ծովագնացներին, ովքեր պտտվում եմ աշխարհի շուրջը և դա անում են կարճ ժամկետներում:

«Մենք մեկ անգամ չէ, որ դժվարացել ենք, -լրագրողներին  հայտնել է  Լոիկ Պեյրոն` ոտքը դնելով ամուր հիմքին,-Ճանապարհորդությունը հաճելիներից չէր:  Եղանակը հաճախ էր փչանում, ծովային ճանապարհորդությունը լողացող սառցաբեկորների մեջ  հեշտ չէ»: «Ես սիրում եմ արագ նավարկություն, բայց երբեմն անհրաժեշտ է դանդաղեցնել ընթացքը», – փիլիսոփայորեն նկատել է ռեկորդակիրը:

You might also like