Նոյեմբերի 6-ին Դուբայում (ԱՄԷ) 19-րդ անգամ կբացվի «Համաշխարհային գյուղ» ցուցահանդես-տոնավաճառը (Global Village): Ըստ ավանդության՝ ցուցահանդեսին ներկայացված կլինի աշխարհի տարբեր երկրների շուրջ քառասուն ազգային տաղավար՝ տարատեսակ ապրանքներով:
Հետաքրքիր գնումներից բացի «Համաշխարհային գյուղը» այցելուներին կառաջարկի նաև զտրակցիոններ և զվարճանքներ, մրցույթներ և յուրահատուկ շոու: Այստեղ արելի է համտեսել աշխարհի տարբեր անկյունների խոհանոցների ուտեստները, դիտել բազմաթիվ կատարումներ աշխարհի տարբեր երկրների ազգային խմբերից: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի նաև խոշոր շահումներով՝ ավտոմեքենայով և ոսկու սալիկներով, խաղարկություն:
Այցելուների հարմարավետության համար «Համաշխարհային գյուղի» տարածքում կգործի մինի գնացք: Այս տարի ցուցահանդես-տոնավաճառը կգործի մինչև 2015 թվականի ապրիլի 11: Ամեն տարի այստեղ է այցելում ավելի քան 6 միլիոն մարդ: