Հարսանեկան արարողության համար պարտադիր չէ պաշտոնապես ամուսնանալ

Ճապոնական Cera Travel  ընկերությունը Կիոտոյից գործարկել  է  «սոլո» հարսանիք չամուսնացած  կանանց համար: Հաճախորդներին առաջարկում են վայելել «զվարճանք և գլամուր», որոնցով բնութագրվում են նման արարողությունները՝ առանց պաշտոնական ամուսնության անհրաժեշտության:

Solo wedding

Ծառայությունը ներառում է հարսանեկան զգեստի փորձումը  (ավանդական սպիտակի կամ գեյշայի ոճի), տոնական փնջի ընտրությունը, այցելությունը վարսահարդարի և դիմահարդարի մոտ, ինչպես նաև՝ հրաշալի գիշեր հյուրանոցում: Բացի այդ, հարսնացուն կարող է ընտրել տղամարդու թեմատիկ ֆոտոսեսիայի համար: «Սոլո» հարսանիքի արժեքը կազմում է  $2,8 հազար դոլար: Նախագիծը մեկնարկել է հունիսին, և այդ ժամանակից ի վեր ծառայությունից օգտվել է տասը կին:  «Սա իսկապես եզակի փորձ է, և մենք իսպակես շատ հպարտ ենք»,–հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը:

Solo wedding

Cera Travel -ը իր նպատակային լսարան է համարում միայնակ կանանց, ովքեր որոշել են չհետևել ավանդական ճապոնական ամուսնական ձևին և զբաղվել իրենց կարիերայով. նշվում է հոդվածում: Ծառայությունը նաև նախատեսված է ամուսնալուծված կանանց համար՝ հնարավորություն տալով նրանց իրենց կրկին զգալ յուրահատուկ: Գիշերը հյուրանոցում «նախատեսված չէ» ֆոտոսեսիային մասնակցող տղամարդ-մոդելի ներկայությունը,  բայց ընկերությունում նշում են, որ հաճախորդները հաճախ իրենց հետ բերում են իրենց բոյֆրենդներին:

You might also like