Ավիաընկերությունը թողարկել է թռիչքի անվտանգության ամենաուրախ հրահանգը. Վիդեո

Անկախ նրանից՝ հաճախ եք թռչում դուք ինքնաթիռով, թե ոչ, թերևս գիտեք, թե ինչպես է աշխատում անվտագության գոտին: Այդ պատճառով բորտուղեկցորդուհիները, դժվար թե, կարողանան գրավել ձեր ուշադրությունը ավիա-փրկարարական սարքավորումների ստանդարտ ցուցադրությամբ:

Բայց Air New Zealand ավիաընկերությունը պատրաստել է այնքան հետաքրքիր և անսովոր հոլովակ, որ դուք, անկասկած, այն կդիտեք մինչև վերջ: Նոր հոլովակում ինքնաթիռում վարքագծի կանոնների մասին ուղևորներին պատմում են հոբբիթները, իսկ մինի-ֆիլմում գլխավոր դերը կատարում է հոլիվուդյան դերասան Էլայջա Վուդը, ով հայտնի է «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմերում իր դերերով:

Air-New-Zealand

Հիշեցնենք, որ սա նրանց առաջին հիշվող աշխատանքը չէ, ովքեր հոլովակ են պատրաստում նորզելանդական ավիաընկերության համար: Տարվա սկզբին թռիչքի անվտանգության հրահանգները  Air New Zealand-ի համար ներկայացրեցին մերկ մոդելները: Հոլովակը բառացիորեն պայթեցրեց համացանցը՝ գրանցելով ավելի քան 10 միլիոն դիտում:

You might also like