Լեոնարդո դա Վինչիի ինքնադիմանկարը հազվադեպ են ցուցադրում լայն հանրությանը: Հենց դրանով է արժեքավոր ցուցահանդեսը, որը բացվել է Թուրինում երեքշաբթի օրը:
Թուրինի Թագավորական գրադարանը բացել է ցուցահանդես, որում ներկայացված են շուրջ 80 հազար ցուցանմուշ, որոնք պահվում են գրադարանում: Ցուցահանդեսին, որը կտևի մինչև հունվարի 15-ը, ներկայացված կլինեն Ռաֆայելի, դա Վինչիի, Ռեմբրանդի, վան Դեյկի աշխատանքները:
Ինչպես գրում է The Local-ը՝ այցելուները պետք է նախապես պատվիրեն տոմսերը, քանի որ մուտքը գրադարան սահմանափակ է. ժամում 50 մարդուց ոչ ավել: