Ավիաուղևորները իրենք կընտրեն իրենց շրջապատող աշխարհի տեսարանը

Նորարարական գործընթացների բրիտանական կենտրոնը մշակել է պանորամային տեսարանով անհավանական ինքնաթիռ: Այս ինքնաթիռի պատուհաննրին կփոխարինեն ուլտրաբարակ ճկուն էկրանները, ինչը հնարավորություն  է տալիս ուղևորներին ընտրել իրենց շրջապատող աշխարհի պանորամային տեսարանը կամ օգտվել սենսորային էկրանից համացանց մուտք գործելու համար:

Airplane Հայեցակարգը Նորարարական գործընթացների կենտրոնի  (Centre for Process Innovation)  մտահաղացումն է և դեռևս գտնվում է մշակման փուլում, բայց հեղինակները կարծում են, որ դա կարող է իրականություն դառնալ առաջիկա տասը տարիների ընթացքում: Բայց էկրանները ստեղծվում են ոչ միայն ուղևորների հաճույքի համար, դրանք նախատեսված են նաև քաշը և ուղևորության արժեքը  նվազեցնելու համար: Առանց պատուհանների ֆյուզելյաժը կլինի ավելի թեթև, վառելիքի ծախսը կլինի քիչ, քիչ կլինեն  նաև վնասակար արտանետումները, իսկ ավիաընկերության գործառնական ծախսերը կնվազեն:

You might also like