Ըստ վիճակագրության՝ Իտալիայում ապրում է ճապոնական «Սոկա Գակայ» կրոնական շարժման ավելի քան 72 հազար հետևորդ: Այն աշխարհիկ բուդդիստների համայնք է, որի նպատակն է բացահայտել յուրաքանչյուր մարդու մեջ առօրյա կյանքում արժեքներ ստեղծելու կարողությունը:
Նոր կենտրոնը, որը կառուցվել է նվիրատվություններից ստացված գումարով, իրենից ներկայացնում է մի քանի կառույցներից բաղկացած համալիր, իսկ ապակե պատով կենտրոնական կառույցը պատված է ոսկու թերթով և շրջապատված ջրով:
Շինարարության վրա ծախսված ընդհանուր գումարը գերազանցում է 10 միլիոն եվրոն: Համալիրը կոչվում է «Կայկան», ինչը նշանակում է «աշխարհի ամրոց», և արդեն բաց է հավատացյալ այցելուների առջև: