Ժնևի տուրիստական գրասենյակը ջանում է գրավել ավելի մեծ թվով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների այս քաղաք ուղևորությունների համար, այդ պատճառով որոշվել է թողարկել Geneva Girls’ Guide՝ Ժնևի ուղեցույց աղջիկների համար, որը կներառի հարյուրավոր հասցեներ և վայրեր, որտեղ պարտադիր պետք է այցելել: Դրանք ընտրվել են կանանց կողմից, ովքեր վաղուց բնակվում են այս քաղաքում: Geneva Girls’ Guide -ը բաժանված է ութը մասի՝ shopping, գեղեցկություն և առողջություն, ժամանց, ռեստորաններ, իդեալական ուիկենդ և այլն:
Սա առաջին դեպքն է, որ տուրիստական գրասենյակը կազմել է համապարփակ ուղեցույց՝ հատուկ նախատեսված կանանց համար: Ուղեցույցը հասանելի է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այն կարելի է գնել Ժնևի տուրիստական տեղեկատվական կենտրոններից: «Բացի այս ուղեցույցը, մենք գործարկում ենք նաև հատուկ զբոսաշրջային փաթեթ կանանց համար: Կանանց սպասում է մեկ գիշեր անվճար բնակություն հյուրանոցում, քաղաքային տրանսպորտի վաուչեր և այլ անակնկալներ», – պատմել է Ժնևի զբոսաշրջային գրասենյակի մարկետինգի տնօրեն Վինսենտ Դուբին: