FlyerTalk զբոսաշրջային պորտալը նվիրված է ավիացիայի վերջին նորություններին և խորհուրդներին՝ ուղղված աշխարհի ուղևորներին: Էբոլա վիրուսի տարածման հետ կապված վերջին իրադարձություններից ելնելով՝ պորտալի խմբագիրները կազմել են հատուկ ցանկ: Ստորև ներկայացված են մի շարք միջոցներ նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել առողջությունը ավիաթռիչքի ժամանակ:
1. Ախտահանել ձեռքերը հակաբակտերիալ կեղուկով և չլվանալ դրանք ինքնաթիռի ջրով:
2. Մաքրել նստատեղը և արմնկակալները հակաբակտերիալ անձեռոցիկներով:
3. Խմել շատ ջուր:
4. Անշարժ չմնալ ամբողջ թռիչքի ընթացքում:
5. Բոլոր անհրաժեշտ դեղերը դնել ձեռքի ուղեբեռի մեջ:
6. Օդորակիչի օդի հոսքը ուղղել դեմքին:
7. Չօգտագործել ավիաընկերության ծածկոցն ու բարձը:
8. Սնվել օգտակար մթերքներով:
9. Կրել հարմարավետ, շարժումները չսահմանափակող հագուստ:
10. Ճանապարհորդել առողջ վիճակում: