Շվեյցարիայում կբացվի աշխարհում առաջին կախովի կամուրջը՝ Peak Walk-ը, որը կկապի Շվեյցարական Ալպերի երկու ամենաբարձր գագաթները: Սավառնող կամրջով անսովոր զբոսանք կարելի է իրականացնել արդեն 2014 թվականի նոյեմբերին: Կամուրջից, որը գտնվում է երեք հազար մետր գլխապտույտ բարձրության վրա, բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի Ալպերը:
Peak Walk-ը, որը ունի 107 մետր երկարություն և 80 սմ լայնություն, կունենա ապակե հատակով մի հատված,ինչը հնարավորություն կտա զբոսաշրջիկները հիանալ ոչ միայն դեպի լեռները բացվող պանորամայով, այլև՝ տեսնել երկու գագաթների՝ Glacier 3000-ի և Scex Rouge-ի միջև գտնվող անդունդը: View Point հարթակից կարելի է հիանալ հայտնի Մաթերհորնով, Մոնբլանով, Այգերով, Մոնկով, Յունգֆրաուով: Peak Walk կամրջով զբոսանքը անվճար է բոլորի համար, ով կբարձրանա Glacier 3000: