Լոնդոնը համարվում է ինտերնացիոնալ քաղաք, բայց ո՞ր պետության անձնագիրն է ամենատարածվածը բրիտանական մայրաքաղաքում, եթե չհաշվենք բրիտանականը: Պատասխանը տալիս է The Telegraf-ը. լեհերը: Առաջին անգամ 2011 Census-ը փորձել է պարզել, թե ովքեր են ապրում Լոնդոնում և հարցրել. «Ո՞ր երկրի անձնագրի կրողն եք դուք»: 5.8 միլիոն լոնդոնցիներ պատասխանել են. «Միացյալ Թագավորության անձնագրի», իսկ 1.7 միլիոնը այլ երկրի անուն է տվել: Այլ երկրի բնակիչների թվում, ովքեր նախընտրում են բնակվել Լոնդոնում, առաջատար են լեհերը. 156 500 լեհ նախընտրում է բնակվել ոչ թե Վարշավայում, այլ Լոնդոնում: Նրանց հետևում են իռլանդացիները՝ 141 հազար և հնդիկները՝ 139 300: