Նիուե կղզում կշրջանառվեն «մուլտֆիլմային» փողեր

Disney  ընկերությունը թողարկել է ոսկե և արծաթե մետաղադրամներ Միքի Մաուսի, Դոնալդ Դաքի, Գուֆիի և այլ հայտնի մուլտհերոսների պատկերներով: Անսովոր փողերը խաղային տեսք ունեն, բայց դրանցով լիովին կարելի է վճարել: Ճիշտ է՝ դրա համար պետք է մեկնել Խաղաղ օվկիանոսի Նիուե կղզի:

On the island of Niue will walk "cartoon" money

Մուլտֆիլմային կերպարները պատկերված են այդ մետաղադրամների միայն երեսին: Հակառակ կողմում պատկերված է բրիտանական Ելիզավետա II թագուհու դիմանկարը: Ամենաթանկարժեք «մուլտֆիլմային»  մետաղադրամի արժեքը 625  դոլար է: Ընդ որում, Նոր Զելանդիայի դրամահատարանի ղեկավար Սայմոն Հարդինգը խորհուրդ չի տալիս ծախսել դիսնեյյան փողերը խանութներում: «Դա պարզապես անհեթեթ է. գնել հավաքածուի մետաղադրամներ, և հետո փոխանակել դրանք որոշ ապրանքների հետ նոմինալ արժեքով: Ընդ որում, չեմ կասկածում, որ Նիուեյի ցանկացած կրպակատեր ուրախությամբ կանի դա»,-հայտարարել է պաշտոնյան:

On the island of Niue will walk "cartoon" money

Ամբողջ խնդիրն այն է, որ շատ բարձր արժեքի դեպքում «դիսնեյյան» մետաղադրամներից յուրաքանչյուրը համարժեք է 25 ԱՄՆ դոլարի: Շուտով Նոր Զելանդիայի դրամահատարանը նախատեսում է թողարկել ևս մեկ դիսնեյյան մետաղադրամ, որը կպարունակի մեկ կգ ոսկի: Նրա արժեքը կկազմի շուրջ 40 հազար դոլար:

You might also like