Աշխարհի ամենամեծ դիտահրապարակը բացվել է Դուբայի Բուրջ Խալիֆա շենքում: Հրապարակի այցելուները կարող են նայել Դուբային 555 մետր բարձրությունից:
Դուբայում հայտնված նոր ատրակցիոնը գտնվում է աշխարհի ամենաբարձրահարկ շենքի 148-րդ հարկում: Մինչ այս զբոսաշրջիկներին թողնում էին միայն հիմնական դիտորդական հրապարակ, որը գտնվում է 124-րդ հարկում:
Բայց նրանք, ովքեր ցանկանում են այցելել դիտահրապարակ, պետք է պատրաստ լինեն առատաձեռնության: 148-րդ հարկ մուտքը կարժենա 400 դիրհամ, եթե վճարեք նախապես, և 500 դիրհամ, եթե այցելեք այնտեղ նույն օրը. գրում է The Telegraf-ը: