ԱՄԷ. Ֆրանսիան «Աբու Դաբիի Լուվրին» կտա Դա Վինչիի և Ուարհոլի նկարներից

"Louvre Abu Dhabi" 300  աշխատանքների թվում, որոնք կներկայացվեն «Աբու Դաբիի Լուվրում», կհայտնվեն նաև Լեոնարդո Դա Վինչիի և Վինսենթ Վան Գոգի նկարները: Աբու Դաբիի թանգարանը կբացվի 2015 թվականին, բայց արդեն այժմ համաձայնության են եկել, որ ֆրանսիական Լուվրը «Աբու Դաբիի Լուվրի» հետ կկիսվի համաշխարհային գեղանկարչության որոշ գլուխգործոցներով: Նոր թանգարանում կներկայացվեն Դա Վինչիի, Կլոդ Մոնեի, Էնդի Ուարհոլի գործերը, հնագույն արձաններ, ծաղկամաններ և Աֆրիկայի ու Ասիայի տարբեր ցեղերի դիմակներ: Լուվրի, Օրսե թանգարանի և Վերսալի ցուցանմուշները կտրամադրվեն Էմիրությունների թանգարանին. գրում է The Local-ը:

 

You might also like