Լեգենդար Rainbow Room-ը կրկին բացվել է

Ռեստորանը բացվել է Նյու Յորքում երկար տարիների վերանորոգումից հետո:

1

Rainbow Room-ը լեգենդար վայր է, որը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնի 65-րդ հարկում: Բացվելով դեռևս XX դարի 30-ական թվականներին՝ ռեստորանը դարձել է համաշխարհային աստղերի, քաղաքական գործիչների և աշխարհի հզորների հավաքատեղին: 2009 թվականին ռեստորանը փակել են և սկսել հիմնահատակ վերանորոգել:

2

Նոր ինտերիերի վրա աշխատել են Gabellini Sheppard Associates-ի դիզայներները: Շատ հայտնի դետալներ, ինչպիսիք են օրինակ՝ բյուրեղյա ջահը և մանրահատակի պատկերը փոփոխությունների չեն ենթարկվել: Ռեստորանում հիմնականում կանցկացվեն մասնավոր միջոցառումներ, բոլոր ցանկացողների համար այն կբացի իր դռները երկուշաբթի երեկոյան և կիրակի ցերեկվա ժամերին:

You might also like