2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հանդիպմանը Շվեյցարիայի Նիոնում գտնվող կազմակերպության շտաբ գրասենյակում ընտրվել է այն քաղաքը, որտեղ կանցկացվի 2015/2016 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը: Գլխավոր եվրոպական ակումբային գավաթի սեփականատիրոջ անունը կորոշվի Միլանի Սան Սիրո մարզադաշտում:
Արենան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի արդեն չորրորդ անգամ: Նախկինում մրցաշարի որոշիչ հանդիպումը Միլանում անցկացվել է 1965 , 1970 և 2001 թվականներին: 80-հազարանոց ֆուտբոլային ստադիոնը լիգայի եզրափակիչ խաղը կընդունի 2016 թվականի հունիսի սկզբին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնության վճռորոշ խաղը տեղի կունենա Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում 2015 թվականի հունիսի 6-ին: