Բավարիայից մի մատուցող սահմանել է գարեջրի գավաթների բարձրացման նոր համաշխարհային ռեկորդ՝ մեկ անգամով ռեստորանի սրահ բերելով 27 լիտր գարեջուր: Ռեկորդը սահմանելուց առաջ Օլիվեր Շտրումվել մատուցողը մի քանի ամիս մարզվել է մարզասրահում:
Երկար քրտնաջան մարզումները իրենց արդյունքը տվեցին. գերմանացին կարողացավ մեկ անգամով բարձրացնել 27-լիտրանոց գարեջրի գավաթներ բավարական Օբենսբերգ քաղաքի ավանդական փառատոնի ժամանակ: Մատուցողի բեռի ընդհանուր քաշը կազմել է 62 կգ: Ռեկորդակիրը 27 գավաթը ձեռքին անցել է 40 մետր տարածք: Օլիվեր Շտրումվելը գարեջուր է բաժանում ավանդական փառատոնին արդեն 17 տարի: