Փոթորիկները հազվադեպ հանդիպող երևույթներ են Իսպանիայում: Բայց Լ՛Օսպիտալետ դե Լ՛Ինֆանտ շրջանի (Կատալոնիա, Տարագոնա նահանգ) նուդիստական լողափի այցելուները հնարավորություն են ունեցել բջջային հեռախոսով լուսանկարել փոթորիկը ափից մի քանի մետր հեռավորության վրա:
Տարագոնայի վրա փոթորիկը ձևավորվել է անցյալ շաբաթավերջին: Տեղական փրկարարական ծառայություն հնչել է 288 զանգ շրջանի անհանգստացած բնակիչներից: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, որ հողմապտույտը բավականին մոտեցել է ափին: Ըստ փորձագետների՝ նման տարափը վտանգավոր է հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են ծովում: