Ինչպես հայտնի է՝ մայիսի 20 -ին Թայլանդում տեղի է ունեցել հեղաշրջում և իշխանության է եկել ռազմական խունտան: Շուրջ չորս ամիսների ընթացքում երկրի ղեկին կառավարությունը արել է որոշակի քայլեր, մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների մնալու պայմանները բարելավելու ուղղությամբ: Այսպիսով, փակվում են անօրինական շուկաները և շարունակվում է պայքարը տուտ-տուկների վարորդների դեմ: Սակայն դրական են, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար, ոչ բոլոր նոր օրենքները. որոշ սահմանափակումներ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում են մարդու իրավունքների խախտում: Օրինակ, այժմ ամբողջ երկրի տարածքում արգելվել է սենդվիչների օգտագործումը հասարակական վայրերում, քանի որ դա համարվում է գործող ռեժիմի դեմ խաղաղ բողոքի խորհրդանիշ:
Թայլանդի ոստիկանապետը նշել է, որ իր գերատեսչությունը ուշադիր հետևում է նրանց, ովքեր ուտում են փողոցում: Արգելվել է նաև որոշ գրքերի ընթերցումը: Այդպիսով, Թայլանդում այժմ արգելված է կարդալ Ջորջ Օուրելի «1984» վեպը: Համանուն ֆիլմի վարձույթը նույնպես արգելվել է: Խստիվ արգելվել են նաև սիրելի նկարներով և գրություններով շապիկները, որոնք կարող են մեկնաբանվել որպես դժգոհություն ռազմական խունտայի դեմ: Փակվել են նաև հարյուրավոր կայքեր. նոր կառավարությւոնը խիստ վերահսկողություն և գրաքննություն է սահմանել ԶԼՄ-ներում: Խունտայի գործողությունները քննադատող ցանկացած հրապարակման տեղադրում պատժվում է ազատազրկմամբ: Բացի այդ արգելված է հավաքվել հինգից ավել մարդկանցով և խաղալ համակարգչային խաղեր, որոնք հաստատված չեն կառավարության կողմից: